Ուրախ ճամփորդություն

Սովորական

Ամառային դպրոց

Արեգ Աբգարյան

This slideshow requires JavaScript.

Հուլիսի 28-ին մեկնեցինք ճամփորդության։ Անցանք Կոտայքի մարզով։ Ուղեկցողը՝ ընկեր Հակոբը, պատմեց տեղանքի մասին։ Հետո անցանք Գեղարքունիքի մարզով։ Սևանը շատ գեղեցիկ էր։ Հաջորդը՝ Տավուշի մարզն էր։ Այցելեցինք Հաղարծին, Գոշավանք վանական համալիրները։ Հրաշալի խաչքարեր տեսանք, մոմեր վառեցինք, աղոթեցինք։ Բարձրացանք Պարզ լիճ, հաց կերանք, խաղացինք, ուրախացանք։ Վերադարձանք շատ ուրախ։

Advertisements

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

Սովորական

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը:

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը իր մեջ ներառում և միավորում է ուսումնական պլանով հաստատված առարակաները՝ մայրենի, մաթեմատիկա, օտար լեզուներ՝անգլերեն, ռուսերեն, ես և շրջակա աշխարհը, կերպարվեստ, տեխնոլոգիա: «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը ղեկավարում է դասվարը: Օտար լեզուների /ռուսերեն, անգլերեն/ պարապմունքները ամենօրյա են:, Ուսումնառության ընթացքում սովորողը ձեռք է բերում ՏՏ հմտություններ:

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կազմակերպում

Ծրագրի օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքի ծրագիրն իր մեջ ներառում է ազգային պարեր և երգեր, ընթերցում, մարմնամարզություն, ուրախ ֆլեշմոբ, անգլերեն և ռուսերեն երգեր:

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը իրականցվում է նախագծերով (ըստ ուսումնական օրացույցի), որոնք նախապես հրապարակվում են դասվարի ուսումնական բլոգում: Ըստ սահմանված կարգինախագծի շրջանակում սովորողները մեկնում են ուսումնական ճամփորդության: Նախապես ճշտվում էուսումնական ճամփորդության վայրը, համացանցից հավաքում են տեղեկություններ տվյալ վայրի մասին:

Ծրագրի իրականացման համար միջավայր կարող են հանդիսանալ բակը, մարմնամարզական դահլիճը, համերգասրահը, խեցեգործարանը, ընտանիքը, ինչպես նաև մեդիագրադարանը, կայքը, ենթակայքը, բլոգը:

Ուսումնական ամառ. նախագիծ

Սովորական

11414518_1099730020056287_1477202051_n

Ամառային արձակուրդի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ նախագծերը՝

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  •  այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Ամառային ընթերցանություն

Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ ընթերցել՝

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»

Ջ. Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով»

Զանգակ հրատարակչության առաջարկի մասին:

Բակային խաղեր

Առաջարկում եմ նկարահանել այն խաղերը (գոնե մեկը), որոնք դուք ձեր բակում խաղում եք ձեր  ընկերների հետ: Տեսագրության հետ միասին ներկայացնում եք նաև խաղի նկարագրությունը: Բացի այդ, կարող եք ներկայացնել այն խաղը, որը դուք սովորել եք այս ամռան ընթացքում: Այն խաղացել եք ձեր ճամփորդությունների ընթացքում: Նոր խաղի նկարագրությունը նույնպես ներկայացնում եք:

Երգի, պարի ուսուցում

Նկարահանում եք, թե ինչպես եք ձեր իմացած երգերը (կոմիտասյան) ու պարերը սովորեցնում այլոց:

Նշված թեմաներից ընտրում ես քո ցանկությամբ: