Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Սովորական

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

— Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Սկզբնաղբյուրը`http://heqiat.am/

Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»

Սովորական

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

— Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:

— Լսում եմ, — պատասխանում է երիտասարդը, — ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին: Կարդալ ամբողջությամբ

«Հյուսնի պատմությունը»

Սովորական

saroyan62
Վիլյամ Սարոյան

Մի երեկո հյուսնը աշխատանքից տխուր-տրտում տուն վերադառնալիս հանդիպում է ընկերոջը:

— Եղբայր իմ, ինչո°ւ ես այդքան տխուր,- հարցնում է ընկերը:

— Դու էլ որ իմ տեղը լինեիր, տխուր կլինեիր,- պատասխանում է հյուսնը:

— Ի°նչ է պատահել: Կարդալ ամբողջությամբ