Դիջիպատում 2013

Սովորական

1555671_768087953220497_894007692_n

Այս մեկ տարին լի էր ակտիվ աշխատանքային պրոցեսով և մի շարք ձեռքբերումներով: Ամփոփելով իմ ուսումնական գործունեության այս մեկ տարին՝ կփորձեմ առանձնացնել  էական ձեռքբերումներս:

2013թ-ի սկիզբը  նշանակալից էր նրանով , որ մասնակցեցինք Դիջիթեք 2013-ին  և  «Էլեկտրոնային գիրք» անվանակարգում ստացանք մրցանակ: Այս տարի նույնպես մասնակցելու ենք , բայց ներկայանալու ենք  նորովի՝  և՛ որակապես, և՛ տեխնիկապես ավելի հագեցած: Կարևոր ձեռքբերումներից էր նաև բլոգիս ակտիվացումը, որը բացվել էր ավելի շուտ, բայց որպես ուսումնական բլոգ՝ ուսումնական տարածք,  սկսեց գործել 2013թ-ի փետրվարից: Բլոգում ներկայացված է  մեկ տարվա ընթացքում կատարած իմ ողջ գործունեությունը:

Այս տարին հատկանշական էր նաև նրանով, որ անցանք  ուսումնական նախագծերով աշխատելուն : Կազմեցինք աշխատանքային փոքր խմբեր, որտեղ էլ ըստ ուսումնական օրացույցի  կազմեցինք նախագծեր և  2013 թ-ի սեպտեմբերից  սկսեցինք աշխատել ըստ այդ նախագծերի: Այս կիսամյակի ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝ Կոմիտասյան օրեր, Բարձունքի հաղթահարում, Տիեզերք նախագիծ, Խնկոյանական օրեր, Սեբաստացու օրեր, Ամանոր: Նախագծերի իրականացման ընթացքում  զարգացան սովորողների մեդիահմտությունները և ստեղծագործական մտածողությունը: Իսկ երբ անցանք անհատական նեթբուք-նոթբուքներով  դասընթացին, առաջին հայացքից այդքան բարդ թվացող ուսումնական գործընթացը փոխվեց հետաքրքիր և դինամիկ պրոցեսի:

Մասնակցել ենք նաև «Թատերական փառատոնին» և «Լավագույն տիկնիկային թատրոն» անվանակարգում ստացել ենք մրցանակ:

Կարևորում ձեռքբերում եմ համարում, նաև «Սեբաստացիներ» երգչախմբում հանդես գալը: Թվում էր,  թե բոլորս աշխատում ենք նույն դպրոցում և պետք է լավ ճանաչենք մեկս մյուսին , բայց  2013թ-ի ամենշաբաթյա պարապմունքները, ելույթները Երևանում և Երևանից դուրս նպաստեցին ոչ միայն մեր երգեցողության որակական բարձրացմանը, այլև՝  մեկս մյուսին էլ ավելի լավ ճանաչելուն :

Թողնել մեկնաբանություն